Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» կշարունակվի վաղը
16/2/2026 13:02

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարությունը կշարունակվի Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 17-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Փետրվարի 10-ին դատավորների կազմը հայտարարել էր «քրեական գործի» դատաքննության ավարտի մասին և հեռացել խորհրդակցական սենյակ։