Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. վարորդը մահացել է

16/2/2026 20:10

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապրհի 17 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։