Միքայել Սրբազանը դուրս գրվեց հիվանդանոցից

17/2/2026 13:51

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից։ «Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է»,-ինչպես եք ձեզ զգում հարցին ի պատասխան ասաց Սրբազանը։ Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդին 2 անգամ վիրահատել են: Հարցին` ի՞նչ կասեք Ձեր ծառայակից ընկերներին, Միքայել Սրբազանը պատասխանեց, թե իրենք գիտեն իրենց անելիքը։ Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։ Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։