Գերիների թեման օրակարգի առանցք չի դառնում

18/2/2026 09:56

Ինչպես և կանխատեսելի էր ադրբեջանական արդարադատության դեպքում, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ևս ծանր վճիռ կայացվեց,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում․ «Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների խնդիրը, բնականաբար, որևէ փուլում իրավական չի եղել․ այն մաքուր քաղաքական թեմա է, և դրա հանգուցալուծումն այդ տրամաբանության մեջ պետք է լինի։ Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում։ ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին, ու դրանով պայմանավորված՝ հարցը հրել է իներցիոն հարթություն։ Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- գրել է նա։