Այսօր սպասվում է փետրվարի ամենատաք օրերից մեկը
18/2/2026 10:00

Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը։ Սյունիքի և Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի մինչև 23-ից 24 աստիճան, Արարատյան դաշտում՝ մինչև 19-ը, Երևանում՝ մինչև 17-ից 18 աստիճան տաքություն. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։