Կրակոցներ Աջափնյակում, զոհ և վիրավորներ կան
18/2/2026 19:08

Այսօր Երեւանում՝ Աբել Աբելյան փողոցում, կրակոցներ են հնչել․ 7 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց, որից մեկը վիրասրահում մահացել է։
ԱՆ-ից հայտնում են, որ վիրավորներից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
ArmLur.am-ի հաղորդմամբ՝ կրակոցների հետեւանքով սպանվածը Երևանի բնակիչ Արսեն Վարդանյան է։