Լարսը փակ է

18/2/2026 22:40

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Գուդաուրի-Կոբի) ավտոճանապարհի 93-107-րդ կմ հատվածում սահմանափակումները մտցվել են ձնահոսքի բարձր վտանգի պատճառով: Մլետա-Գուդաուրի հատվածում երթևեկությունն իրականացվում է անարգել: