ԿԸՀ-ն հրապարակել է չորս ազգային փոքրամասնությունների տվյալները

19/2/2026 12:17

ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող առավել չորս ազգային փոքրամասնությունների տվյալները, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են, ըստ 2022 թվականին իրականացված մարդահամարի տվյալների՝ Եզդի 31 հազար 79 Ռուս 14 հազար 76 Ասորի 2 հազար 755 Քուրդ 1 հազար 663 Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում: Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում»: