Ռուբեն Վարդանյանի դատավճիռը արդարության վերականգնումն է

19/2/2026 14:53

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը ոչ միայն արդարության վերականգնումն է, այլև «ադրբեջանական ժողովրդին հսկայական տառապանքներ» բերած շուրջ 30-ամյա հակամարտության խորհրդանշական ու տրամաբանական ավարտը, որն ահռելի տառապանքներ պատճառեց ադրբեջանցի ժողովրդին: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Առաջ մղելով հակամարտության լուծման յուրահատուկ ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետհակամարտային խաղաղության օրակարգ՝ Ադրբեջանը նաև ապահովել է «պատասխանատվություն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ» (չակերտները՝ Tert. am) մեղադրվող անձանց, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց համար։ «Պատերազմական հանցագործությունների» (չակերտները՝ Tert. am) մեջ մեղադրվող անձին արդարացնելը հավասարազոր է այդ հանցագործությունների օրինականացմանը և հանցակից դառնալուն պատասխանատվության սկզբունքի խաթարմանը։ Կայուն խաղաղություն և էթնիկ հաշտեցում հնարավոր չէ ձեռք բերել առանց արդարադատության։ Ադրբեջանը կշարունակի իր հաստատակամ ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու և ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է նա: