Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել

19/2/2026 19:37

Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել։ Վստահ չեմ՝ ինձ թույլատրվում է սա ասել, թե ոչ, բայց կարծում եմ՝ այո, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Փաշինյանի ու Ալիևի մասին։ Իր ելույթի վերջում Թրամփը ծափահարեց Փաշինյանին և Ալիևին՝ հայտարարելով, որ նրանք «կարող են հպարտանալ իրենցով»: Նրանք, իրենց հերթին, միմյանց ձեռք սեղմեցին: Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում տեղի է ունենում Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։