Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Փաշինյան

20/2/2026 11:00

Կարոտեցի Հայաստանը։ Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ,-Վաշինգտոնից Հայաստան է վերադառնալիս այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն աշխատանքային այցով Վաշինգտոն էր մեկնել փետրվարի 18-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Նիստից առաջ Հայաստանի վարչապետը շփումներ էր ունեցել մի խումբ գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։