«BMW»-ն բախվել է ճամփեզրյա ծառերին․ զnh կա

20/2/2026 11:01

Փետրվարի 20-ին, ժամը 01։09-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և իրականացրել հերթապահություն։