Մեկ մարդու որոշելիքը չէ մեր պայքարի դադարեցնելը
20/2/2026 13:52

Մեկ մարդու կամ այսօրվա իշխանությունների որոշելիքը չէ մեր պայքարի դադարեցնելը: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Արցախի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։
«Մեր իրավունքների պայքարը շարունակվում է: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ անհաշտ են Արցախի կորստի մտքի հետ, ու այս հարցում մենք մենակ չենք:
Կարծում եմ, որ Հայաստանում լինելով ազգային իշխանություններ, այս բոլոր հարցերն ու մտահոգությունները կվերանան»,- նշել է նա: