Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա
20/2/2026 13:54

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին սպասվում է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա: