Մակրոնը կայցելի Հայաստան

20/2/2026 18:06

«Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Երևանում»,- այս մասին գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։