Երեւանում լայնամասշտաբ խուզարկություններ են
20/2/2026 21:52

Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ՆԳՆ–ից։
ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։
Քննչական կոմիտեից NEWS.am-ից հայտնել են, որ փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ: