Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը

21/2/2026 11:44

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 10-16-ը (2026թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, -Շենգավիթում` փետրվարի 11-ին և 15-16-ը, -Արաբկիրում՝ փետրվարի 14-ին, -Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։