Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետը զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից

21/2/2026 11:46

Երեկ՝ փետրվարի 20-ին, պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձում էր դիմել փախուստի։ Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկները վարորդին ենթարկում են վարչական պատասխանատվության, ով լինում է ոչ սթափ վիճակում և զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արտյոմ Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։