Հայկական ծագման ապրանքների արտահանման աճը ավելի քան 2,2 անգամ շատ է

22/2/2026 13:24

Հայկական ծագման ապրանքների արտահանումը 2017թ-ին կազմել է 2 մլրդ դոլար, 2025թ.՝ 4,46 մլրդ դոլար։ Աճը եղել է ավելի քան 2,2 անգամ։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Սրա մեջ վերաարտահանում, ոսկի…չկա։ Արտադրողականություն (մարդ/ժամ) 2017թ. 5,6 դոլար 2025թ. 11,3 դոլար Աճը՝ ավելի քան 2 անգամ։ Այս աճը չէր կարող տեղի ունենար, առանց արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի, որոնց ընդհանուր պորտֆելը արդեն հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի։ Սա նշանակում է, որ մեր բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքավորում են առել, իսկ պետությունը վճարում է դրանց վարկերի/լիզինգի տոկոսները ամբողջությամբ կամ մեծ մասը»,-գրել է նա։