Բոլոր ավտոճանապարհները բաց են
23/2/2026 10:04

Փետրվարի 23-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհներիմաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։