Մահվան ելքով վրաերթ Վայոց Ձորում

23/2/2026 14:08

Փետրվարի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում, Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Գոռ Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 60-ամյա Ծովիկ Ս․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։