Նարեկ Սամսոնյանը կալանքը կշարունակի կրել տանը
23/2/2026 17:21

Նարեկ Սամսոնյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ-ից և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվել է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։
Սամսոնյանի բանտային կալանքը փոխվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին։