Ամենայն Հայոց Կաթողիկոսի ունեցվածքի մասով Հակակոռուպցիոն կոմիտեում գործ չկա
24/2/2026 13:47

Ոչ, Հակակոռուպցիոն Կոմիտեում նման գործ չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Հակակոռուպցիոն Կոմիտեում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ունեցվածքին առնչվող գործ կա:
Հիշեցնենք, որ փետրվարի 14–ին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։