Պարգևավճարները չեն կարող դիտարկվել որպես կոռուպցիա
24/2/2026 13:49

Պարգևավճարները չեն կարող դիտարկվել որպես կոռուպցիա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
«Կոռուպցիա հասկացությունը մենք գնահատում ենք քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները: Աշխատողին, երբ կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հովդածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա»,- նշել է նա:
Բաժանման հետ կապված՝ Նահապետյանը նշեց, որ կա համապատասխան կարգ: Ըստ կարգի, ըստ կատարողականի՝ պարգևավճարները բաժանվել են:
Հետևաբար, ըստ նրա՝ այդ ամենը իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել:
Անդրադառնալով պարգևավճար ստանալուն՝ Արթուր Նահապետյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են, ու ինքը նույնպես ստացել է:
«Առաջիկայում, երբ ներկայացնենք հայտարարագիր, այդ հայտարարագրում գրված կլինի գումարի չափը: Կհայտարարագրեմ, պարզ ու հասանելի կտեսնեք»,- նշել է նա: