Կենսաթոշակները կբարձրանան․ Փաշինյան

25/2/2026 09:21

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ կբարձրանան։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ»,- ասել է նա։