ԱԽ նիստ է անցկացվել
27/2/2026 17:12

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին: