Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն

2/3/2026 22:03

Արձագանքն, ի զարմանս ինձ, ավելին էր, քան ես սպասում էի՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է պատասխանել հարցին՝ ինչ արձագանքի արժանացավ փետրվարի 27-ին ընդդիմության պառակտվածության մասին իր հայտարարությունը։ «Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։ Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական եւ ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը»,- նշել է նա։