Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

3/3/2026 11:28

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։ Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ռազմական գործողությունների պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին։ Ստեղծված արտակարգ իրավիճակի բերումով FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարել էր, որ իրականացնելու է հատուկ չվերթ։