«Մեր ձևով»-ը կամ Գագիկ Ծառուկյանն են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար
3/3/2026 12:59

Կարծում եմ, որ «Մեր ձևով»-ը կամ Գագիկ Ծառուկյանն են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար, իրենք երկուսն էլ ձայն են տարել «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու:
Ռոբերտ Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, այն է՝ հաջորդ պառլամենտական ընտրություններում հատելու՞ է շեմը, թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը այլ կուսակցություններ են վերցնելու:
Իմ տվյալներով՝ ինքն այդ խնդիրն ունի, 2021 թվականին 21 տոկոսը ընտրեց Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքին, իսկ այսօր ակնհայտ է, որ հաջորդ՝ գալիք ընտրություներին, այդ 21 տոկոսը Քոչարյանին ձայն չի տալու և իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր կուսակցությանը»,- նշել է նա: