Իրանում զnհերի թիվը հասել է 787-ի
3/3/2026 15:23

Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերությունը։
Կարմիր մահիկից հավելել են, որ կազմակերպությունը ներգրավել է ավելի քան 100 հազար մարդ՝ տեղերում անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար։ Ըստ կազմակերպության տվյալների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները թիրախավորել են իրանական ավելի քան 130 բնակավայր։
Փրկարարները մաքրում են փլատակները և տուժածներին տեղափոխում հիվանդանոցներ։ Բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։