Սրբուհի Գալյանն ընդունել է Խալիլ Շիրղոլամիին
3/3/2026 20:18

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
Նախարարն իր խորին ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին զոհերի կապակցությամբ և կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը։
Սրբուհի Գալյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են արդարադատության ոլորտին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջև քրեական գործերով իրավական օգնությանն առնչվող հարցերին:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և աշխատանքային քննարկումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։