Բոլոր ավտոճանապարհները բաց են
4/3/2026 17:21

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ մարտի 4-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ապարանի, Արագածի, Աշոցքի, Արթիկի, Անիի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։