Իրանի հայ համայնքում մարդկային կորուստներ չկան
4/3/2026 17:26

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին Իրանից հայտնել են, որ հայ համայնքում մարդկային կորուստներ չկան, միայն նյութական են։ Տեղեկությունը հայտնում են կաթողիկոսարանից։
«Մարտի 3-ին երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա վեհափառ հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ թեհրանաբնակ Հովսեփ Ավետյանի հետ։ Վերջինը անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Վեհափառին Իրանում տիրող իրավիճակի ու հայ համայնքի մասին։ Համաձայն դրանց, հայ համայնքը կորուստներ չունի, միայն նյութական վնասներ են։ Թեմական ու համայնքային պատասխանատուները հետևում են իրավիճակի զարգացումներին, երիտասարդական խմբեր շրջում են հայկական թաղամասերում` պատրաստ անհրաժեշտության դեպքում այդ ընտանիքներին օգնություն տրամադրելու»,- ասված է հաղորդագրությունում։
Արամ Ա-ն նաև կապի մեջ է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի հայոց թեմի առաջնորդ տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ։ Սրբազան հայրը որոշ տեղեկություններ է փոխանցել Հայրապետին այդ շրջաններում հայ համայնքների վիճակի մասին։ Մեսրոպ արքեպիսկոպոսը վստահեցրել է՝ այնտեղ մարդկային կորուստներ ու նյութական վնասներ չկան։
Իրանի հայ համայնքում մարդկային կորուստներ չկան, միայն նյութական են. Արամ Ա
16:36, 04.03.2026
Տարածաշրջան:Հայաստան, Սփյուռք, Իրան
Թեմա: Քաղաքականություն
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին Իրանից հայտնել են, որ հայ համայնքում մարդկային կորուստներ չկան, միայն նյութական են։ Տեղեկությունը հայտնում են կաթողիկոսարանից։
«Մարտի 3-ին երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա վեհափառ հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ թեհրանաբնակ Հովսեփ Ավետյանի հետ։ Վերջինը անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Վեհափառին Իրանում տիրող իրավիճակի ու հայ համայնքի մասին։ Համաձայն դրանց, հայ համայնքը կորուստներ չունի, միայն նյութական վնասներ են։ Թեմական ու համայնքային պատասխանատուները հետևում են իրավիճակի զարգացումներին, երիտասարդական խմբեր շրջում են հայկական թաղամասերում` պատրաստ անհրաժեշտության դեպքում այդ ընտանիքներին օգնություն տրամադրելու»,- ասված է հաղորդագրությունում։
Արամ Ա-ն նաև կապի մեջ է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի հայոց թեմի առաջնորդ տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ։ Սրբազան հայրը որոշ տեղեկություններ է փոխանցել Հայրապետին այդ շրջաններում հայ համայնքների վիճակի մասին։ Մեսրոպ արքեպիսկոպոսը վստահեցրել է՝ այնտեղ մարդկային կորուստներ ու նյութական վնասներ չկան։
Արամ Ա-ն մարտի 4-ին էլ կապ է հաստատել Քուվեյթի թեմական ու համայնքային պատասխանատուների հետ։ Քուվեյթում ևս որևէ կերպ հայ համայնքը չի տուժել։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի հետ։
Մարտի 3-ին Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովը հայրապետի նախագահությամբ առցանց հատուկ նիստ է գումարել, որտեղ քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հայ համայնքներին աջակցելու հնարավորությունները։
Նիստին հատկապես անդրադարձել են Լիբանանի և Բեյրութի հարավային շրջաններին, ինչպես նաև Բեկաայի վրա իսրայելական հարձակումներին և դրանց հետևանքներին։