110 ՀՀ քաղաքացի է վերադարձել երկիր
4/3/2026 21:02

Ռազմական գործողությունների սկզբից կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ և ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ,- Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել։ Մեծ հավանականությամբ կարող են թռիչքները վերագործարկվել Դուբայից և ԱՄԷ-ից։
«Տարածաշրջանում լարվածության սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում դեսպանությունները բերվել էին աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ։
Ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Իհարկե, բարդություններն ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել գրեթե բոլոր վերաբերելի երկրներում։ ԱՄԷ-ն ցամաքային սահման ունի Օմանի հետ, օգտվելով այդ հնարավորությունից, կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը»,- ասել է նախարարը։
«Մեծ հավանականությամբ թռիչքները կարող են վերագործարկվել Դուբայից և Աբու-Դաբիից»,- նշել է Միրզոյանը։