Դուբայից առաջին չվերթն է ժամանել Երևան

5/3/2026 10:39

Դուբայից այսօր առավոտյան չվերթ է ժամանել Երևան՝ համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի: Սա Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների մեկնարկից՝ ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո, Դուբայից Երևան ժամանող առաջին չվերթն է: Թռիչքը տևել է 6 ժամ 5 րոպե՝ նախկին 3 ժամի փոխարեն։