Իրանից Հայաստան անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է

5/3/2026 12:27

Հայ-իրանական սահմանին` Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։ Մարտի 4-ին ժամը 04:00-ից ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով՝ իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով։ «Խնդիրը լուծված է, քաղաքացիների անցումը վերականգնվել է»,- հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։ Ներկայումս ձևակերպումն ու գրանցումը որոշ չափով դանդաղ են իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման պատճառով գործընթացը կատարվում է ձեռքով։