Նախիջևանի վրա Իրանի hարձակումն անպատասխան չի մնա

5/3/2026 14:50

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Նախիջևանի ուղղությամբ Իրանի իրականացրած հարձակումն անպատասխան չի մնա։ Գերատեսչությունը ողջ պատասխանատվությունը բարդել է թեհրանյան վարչակազմի վրա։ «Այս միջադեպի համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Իրանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ իրանական անօդաչուների հարվածի հետևանքով վնասվել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալը և վիրավորվել երկու քաղաքացիական անձ։