Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել
5/3/2026 16:51

Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայան:
«Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ»,-գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին:
ՔԿ-ն հաղորդել է, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):