Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

5/3/2026 19:59

Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումները։ Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Հիշեցնենք, որ իրանական անօդաչուների հարվածի հետևանքով վնասվել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալը և վիրավորվել երկու քաղաքացիական անձ։