Իրանում քաղաքացիական կառուցակարգերը կազմակերպված և ներդաշնակ են աշխատում
6/3/2026 08:02

Իրանի դեմ պատերազմի համատեքստում հիմա գրեթե բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ռազմական գործողություններին,- գրել է իրանագետ վարդան Ոսկանյանը։
«Քչերն են ուշադրություն դարձնում, թե Իրանի պետական համակարգի նույնիսկ առաջին դեմքի սպանությունից հետո և ծանր պատերազմական պայմաններում որքան կազմակերպված և ներդաշնակ են աշխատում քաղաքացիական կառուցակարգերը։
Կարծում եմ՝ սա անակնկալ էր նաև Իրանի վրա հարձակվողների համար, որովհետև մինչ այս Իրաքի, Լիբիայի և Սիրիայի պետական համակարգի քանդման «փորձն» Իրանի դեպքում չի աշխատում։
Պատկերավոր ասած, Իրանի և Իրաքի տարբերությունը միայն մեկ տառի մեջ չէ, այլ նաև պետականության այն պատմական խորը ավանդույթում, որը ենթադրում է ոչ թե միայն մեկ անձի շատ ուժեղ իշխանություն և այլևս ոչինչ, այլ նման իշխանության պայմաններում նաև ուժեղ պետական կառուցակարգերի առկայություն, որոնք էլ իրականացնում են պետության պատշաճ կառավարումը նաև խիստ ճգնաժամային պայմաններում»։