ԱՄԷ-ում արտակարգ դրություն է հայտարարվել
6/3/2026 08:03

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում․ այս մասին հաղորդում է BBC News-ը։
Նախարարությունը զգուշացրել է հրթիռային սպառնալիքների մասին և բնակիչներին կոչ է արել անհապաղ ապաստան գտնելու մոտակա անվտանգ շենքերում։
Բնակիչներին նաև խորհուրդ է տրվել խուսափել պատուհաններից, դռներից և բաց տարածքներից։
Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ արձագանքում է Իրանից եկող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին։ ԱՄԷ-ն հայտարարել է, որ այսօր որսացել է իրանական 6 հրթիռ և 131 անօդաչու թռչող սարք։