Երկրաշարժ՝ Սոչիում

6/3/2026 10:21

Սոչիի շրջանում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ․ այս մասին հայտնում է SHOT-ը։ Տեղացի բնակիչները հայտնել են, որ ցնցումները զգացել են առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում։ Ցնցումներն առավել ուժեղ զգացվել են Սիրիուս, Ադլեր, Խոստինսկի և Կենտրոնական շրջաններում։ Բնակարաններում պատուհանները դղրդում էին, իսկ ջահերը տատանվում էին։