Խուսափել Նախիջևան այցելելուց․ Պետդեպ

6/3/2026 10:23

«ԱՄՆ կառավարության աշխատակիցներին խորհուրդ է տրվել խուսափել Ադրբեջանի Նախիջևանի շրջան այցելելուց»․ այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ «Պետդեպարտամենտը նոր անվտանգության նախազգուշացում է տարածել՝ խորհուրդ տալով ԱՄՆ կառավարության աշխատակիցներին խուսափել Ադրբեջանի Նախիջևանի շրջան այցելելուց։ Զգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևան քաղաքին, որը գտնվում է երկրի՝ Իրանի հետ սահմանից հյուսիս։ Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է քաղաքի օդանավակայանին»,- նշվում է հաղորդագրության մեջ։