Գազալցակայանում մեքենայի մեջ պայթյուն է եղել

6/3/2026 10:24

Մարտի 6-ին, ժամը 07։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։