Ադրբեջանում զորամասերը դուրս են բերվել մարտական դիրքեր

6/3/2026 12:56

Ադրբեջանի զինված ուժերը բերվել են լիակատար մարտական պատրաստականության վիճակի: Միաժամանակ սկսվել է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը․ այս մասին հայտնել է երկրի ՊՆ-ը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է գործողությունների կարգը թիվ 1 զորահավաքի հայտարարման դեպքում: Ինչպես հայտնել են գերատեսչությունում, զորահավաքի հայտարարման դեպքում Զինված ուժերը բերվում են լիակատար մարտական պատրաստականության վիճակի: Միաժամանակ սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը: Զորահավաքային միջոցառումների շրջանակում զորամասերը դուրս են բերվում մարտական դիրքեր կամ նախապես որոշված նշանակության վայրեր: Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ նման միջոցները ուղղված են բանակի օպերատիվ պատրաստվածության ապահովմանը և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու հնարավորությանը: