Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
6/3/2026 18:09

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը։