Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք

7/3/2026 10:39

Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Իրանի վրա հարձակման ֆոնին Թուրքիայում հասարակական շատ խմբերի ներկայացուցիչներ մի քանի օր է` թիրախավորում են Սդրբեջանին և մասնավորապես նախագահ Ի. Ալևին որպես «Իսրայելի ընկեր ու դաշնակից»: Այս գործից անմասն չեն մնացել նույնիսկ մերձիշխանական մեդիաները: Հետաքրքիր է, որ սրա արդյունքում թուրքական սոցցանցային տիրույթում բազմաթիվ մարդիկ կիսվում են Սդրբեջանի ու ադրբեջանցիների հետ իրենց առնչության անհաջող փորձերի պատմություններով: Օրինակ` ինչպես է Ալիևի կոռումպացված ռեժիմը հավելյալ անօրինական «հարկեր» վերցրել Ադրբեջանում աշխատող թուրքական ընկերություններից: Հնչում են նաև մտքեր, որ «Ադրբեջանի քաղաքականությունը պետք է որոշվի ոչ թե Թել Ավիվում, այլ Անկարայում»: Բնականաբար, սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը դադարում են լինել ռազմավարական դաշնակիցներ, սակայն այս իրողությունը երկու երկրներում հասարակական ընկալումների և փոխադարձ ազդեցության գործիքների քննարկման տեսանկյունից ինքնին կարևոր է իմանալ»,-գրել է նա: