Մեր զինված ուժերը վրեժ կլուծեն յուրաքանչյուր զոհված իրանցու համար

7/3/2026 13:07

Մեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։ Նախարարը նման հայտարարություն է արել՝ հարձակման զոհ դարձած ընտանիքի ողբերգական պատմությունը հիշեցնելով։ Իրանի արտաքին գործերի նախարարը շեշտել է՝ իրանցիների սերունդների միջև անխզելի կապը և ազգի դիմադրողականությունը սպառնալիքների առջև։ Նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի «քաջարի և հզոր զինված ուժերը» վրեժ կլուծեն սպանված յուրաքանչյուր երեխայի, մոր կամ հոր համար։