Կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին
7/3/2026 16:50

Այսօր Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։
Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են տղայի դի։
Ըստ նախնական տեղեկությունների, տեղի ունեցածը ինքնասպանություն է, սակայն իրավապահները աշխատում են ինքնասպանության, սպանության կամ դժբախտ դեպքի վարկածների ուղղությամբ։
Մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Ա.-ն է։