Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է
7/3/2026 18:43

Մարտի 7-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան, Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արագածի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։